2022-10-30-9e407e30-b9fc-4ce9-9bc2-2379808e8efc.jpg

ՀՀ ԱԳՆ խոսնակը ցավակցություններ է հայտնել Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվածների հարազատներին

Սեուլի Իթհևոն թաղամասի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։ 

Ողբերգությունը տեղի է  ունեցել կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո առանց դիմակների առաջին զանգվածային տոնակատարության ընթացքում:

«Մենք ցնցված ենք Սեուլում մահաբեր հրմշտոցի ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելի անձանց, տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն