Ռուսաստանը վերադառնում է հացահատիկային գործարքին՝ երաշխիքներ ստանալով Ուկրաինայից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը վերադառնում Է հացահատիկային գործարքին մասնակցությանը՝ Ուկրաինայից ստանալով գրավոր երաշխիքներ Մոսկվայի դեմ մարտական գործողություններ վարելու համար հացահատիկային միջանցքը չօգտագործելու մասին, նոյեմբերի 2-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:

Այնտեղ նշել են, որ դա տեղի Է ունեցել ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդության շնորհիվ: «Հաջողվել Է ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ Ուկրաինայի կողմից ՌԴ-ի դեմ մարտական գործողություններ վարելու համար գյուղատնտեսական արտադրանքի արտահանման նպատակով որոշված հումանիտար միջանցքը եւ Ուկրաինայի նավահանգիստները չօգտագործելու մասին, որոնք Համատեղ համակարգող խորհուրդ են ուղարկվել 2022 թվականի նոյեմբերի 1-ին»,- նշել են պաշտպանության նախարարությունում:

«Ռուսաստանի Դաշնությունը կարծում Է, որ ստացված երաշխիքներն այս պահին բավարար են եւ վերսկսում Է համաձայնագրի իրականացումը»,- հայտարարել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով