Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել Լաչինի միջանցքի համայնքներից ՀՀ տեղափոխված 104 ընտանիքի

Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրել Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի։

Ինչպես տեղեկանում ենք ՀԿԽԸ-ի տարածած հաղորդագրությունից, շահառու ընտանիքներին հատկացվել է 75,000-ից 181,000 ՀՀ դրամ՝ կախված տան անդամների թվից։

Ընդհանուր առմամբ՝ տրամադրվել է 12,720,500 ՀՀ դրամի աջակցություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև