Արցախի պետական նախարարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի Զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան  44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանի հետ զինվորական պանթեոն են այցելել նաև նրա խորհրդականները:

Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն