2022-11-09-90762d1b-30ec-4c61-a462-bca12d77073d.jpeg

Թեհրանում ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ: Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ:

«Թեհրանում ռուս-իրանական խորհրդակցություններ են կայացել անվտանգության հարցերի շուրջ: Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշաեւը եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը: «Բացի այդ, քննարկվել Է տեղեկատվական անվտանգության թեմատիկան, ինչպես նաեւ երկու երկրների ներքին գործերին արեւմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,- ավելացվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն