ec8f65bae27c4e99af9f42a48b5b705b.jpg

Պետությունը կապաքրեականացնի ակցիզային դրոշմանիշներով չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է ամբողջությամբ ապաքրեականացնել ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով չդրոշմված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության օրենսդրական նախաձեռնության մասին խոսեց նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ապաքրեականացման դրույթ ենք նախատեսում այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ակցիզային դրոշմանիշների և ընդհանրապես դրոշմապիտակների օգտագործման կանոնների խախտմանը: Կան դեպքեր, երբ մենք համոզված ենք, որ այդ դրույթները պետք է սահմանափակվեն վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով»,-ասաց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ շուտով կարգավորումները կուղարկվեն ԱԺ՝ քննարկելու: Օրենսդրական փաթեթի նպատակն է տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն