Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է Խրամորթի միջադեպը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է շաբաթ օրը Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը:

«Նոյեմբերի 12-ին ժամը 15։30 ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք։ Գնդակոծության հետևանքով տեղի բնակիչը թեթև վիրավորվել է, տեխնիկան աննշան վնասվել է։

Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է անցկացնում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով