Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազը ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց հարցին, թե տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազը առաջիկայում գալու է ԱԺ եւ «Հայաստան» խմբակցությունից 3 պատգամավորի անձեռնխմելիությունից զրկելու գործընթած սկսի, ունի՞ արդյոք ԱԺ նախագահը նման տեղեկություններ, թե ոչ։ Սիմոնյանը նշեց՝ այս պահին պատոնական նման տեղեկություն չունի, սակայն չի բացառում։

«Չեմ բացառում, որ շատ մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիր են ունեցել ու կարծել են, թե պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձեւով պաշտպանել, հիմա կհասկանան, որ տենց չի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter