news.am: 1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։
Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․
«Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձեւում նշել էր, որ ազատ, այլընտրանքային եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։
Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության եւ այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991թ․ մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից Վինդհուկում (Նամիբիա) կազմակերպված սեմինարի ժամանակ։