Կիպրոսի արդարադատության նախարարը երկրում տեղի ունեցած սերիական սպանություններից հետո հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Կիպրոսի արդարադատության և հանրային կարգուկանոնի նախարար Իոնաս Նիկոլաուն երկրում տեղի ունեցած սերիական սպանությունների պատճառով հրաժարական է տվել, հաղորդում է Cyprus Mail-ը:

«Ես հրաժարականի մասին դիմումը ներկայացրել եմ միայն քաղաքական էթիկայի նկատառումներով՝ իմանալով, որ պատասխանատվություն չեմ կրում զեկույցների մշակման համար, իսկ ոստիկանությունն ինձ երբեք դրանց մասին չի տեղեկացրել»,- հայտարարել է Նիկոլաուն:

Երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մեծ ափսոսանքով է ընդունել նախարարի հրաժարականը՝ նշելով, որ զրկվում է իր «ամենամտերիմ զինակիցներից» մեկից:

Կիպրոսի նախագահը հայտնել է նաև, որ կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ բացահայտել սպանությունները և քննել անհետ կորածների գործը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով