ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում արձանագրել է հրադադարի խախտման 1 դեպք Մարտունու շրջանում

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 1 դեպք Մարտունու շրջանում։ 

 «Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական ԶՈՒ դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ, հետաքննում է միջադեպը», – նշված է տեղեկագրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն