Պուտինից պահանջում ենք հայրենադարձել գերիներին. բողոքի ակցիա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց |factor.am|

factor.am: Այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց։

Նրանք Վլադիմիր Պուտինից պահանջում են անհապաղ վերադարձնել իրենց որդիներին, որպես գերհզոր երկրի ղեկավար` տեր կանգնել եռակողմ համաձայնագրի կատարմանը։ Ցուցարարների խոսքով՝ եթե ՌԴ նախագահը ցանկանա, կկարողանա արագ հայրենադարձել իրենց որդիներին, որոնք արդեն երկու տարի է` Բաքվի բանտերում են։

Ըստ բողոքավորների՝ իրենց զավակները Խծաբերդում գերեվարվել են «ռուս խաղաղապահների քթի տակ», այն ժամանակ, երբ Խծաբերդը հայերի վերահսկողության ներքո էր, իսկ ռուս խաղաղապահները խաղաղության երաշխավորն էին։

Շարունակությունը՝ factor.am -ում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն