0b014959b1852f1a937cf8b70bf77eda.jpg

Դատախազության 2018-ի զեկույցը մտորելու տեղիք է տալիս՝ դատարանի գործունեության հետ կապված. Վահագն Հովակիմյան |aysor.am|

aysor.am: Իրավապահ համակարգի ձեռքերն այսօր ազատ են, «Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության թեմայով» քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Միևնույն ժամանակ պատագամավորը տարօրինակ համարեց Դատախազության ներկայացրած 2018-ի զեկույցը, որի համաձայն՝ չնայած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կրկնակի աճել էր, բայց դատարան ուղարկված գործերի ցուցանիշը մնացել էր նույնը:

«2017 թվականին 148 գործ է ուղարկվել դատարան, 2018-ին՝ 151: Ստացվել է, որ բացահատումները եղել են, հանրությունը ակտիվորեն ներգրավվել է կոռուպցիայի դեմ պայքարում, բայց դատախազությունը որպես մեղադրանք դատարան է ուղարկել գրեթե նույնքան գործ, ինչքան նախորդ տարի: Սա ինձ՝ որպես պատգամավորի մտորելու տեղիք է տալիս դատախազության գործնեության հետ կապված: Երբ առաջիկայում հաղորդումը ԱԺ լիագումար նիստում կքննարկենք, այդ մասին ավելի առարկայական կխոսենք», – ասաց Հովհակիմյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն