Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ. Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am: «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղյակ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից իրեն ուղարկված գրությունից և առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ»-,  ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հարցին՝ կոնկրետ ե՞րբ, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ժամկետները հստակեցված չեն։

Ինչ վերաբերում է պարզաբանման գրավո՞ր, թե՞ բանավոր լինելուն, Տոնոյանը նշեց՝ այն կլինի ԱԺ ամբիոնից։

Նա ընդգծեց՝ տեխնիկական մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չունի, սակայն, եթե անհրաժեշտություն լինի, իրենք առաջիկայում այդ հարցի առնչությամբ հայտարարություն կտարածեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով