485ddabce412f3612ef55b6ef95b33fa.jpg

2019-ին Վենեսուելայում 57 ցուցարար է զոհվել |panarmenian.net|

panarmenian.net: 2019-ի մեկնարկից ի վեր Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում 57 ցուցարար է զոհվել: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի «Սոցիալական կոնֆլիկտայնության մշտադիտարկման կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը:

Ընդհանուր առմամբ 2019-ին Վենեսուելայում ավելի քան 6000 ցույց է տեղի ունեցել, ըստ փորձագետների, գրում է Deutsche Welle-ն:

Երկրի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն կոչ է արել համաքաղաքացիներին զանգվածային բողոքի ակցիաների դուրս գալ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ և հասնել նրա պաշտոնանկությանն «Ազատություն» գործողության արդյունքում: Կարակասի և մյուս քաղաքների փողոցներում զանգվածային բախումներ են սկսվել ընդդիմության կողմնակիցների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև, որի հետևանքով, ըստ OVCS-ի, 239 մարդ է տուժել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն