ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հատարարում է, որ բիզնեսով չի զբաղվում: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Այսօր՝ մայիսի 6-ին, մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի, նա հոր՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ 63-ամյա տղամարդու է ծեծել: Արսեն Ջուլֆալակյանը ասել էր, որ դա սուտ է: Նա «Հայկական Ժամանակին» պատմել էր, որ խոսքը Սերգեյ Մխիթարյանի մասին է, որը սրճարանային բիզնեսում իր հետ համասեփականատեր է: Հետագայում Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանում էր տվել նաեւ սոցիալական ցանցերում, եւ որպեսզի խուսափի մեղանդրանքներից, որ պատգամավոր է ու բիզնեսով է զբաղվում, մեկնաբանել է նաեւ այդ փաստը:
««Որպեսզի մի հատ էլ հիմա նոր անիմաստ թեմա չբացվի, թե «ինչու՞ է պատգամավորը բիզնեսով զբաղվում…», միանգամից ասեմ՝ փետրվարից սրճարանը վարձով է տրված, մինչեւ այդ էլ երբեք անձամբ չեմ զբաղվել դրա գործերով, եղել եմ «պասիվ ինվեստոր»»,- գրել է նա: