Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել|armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջադեպեր չեն գրանցվել:

Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքից:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով