Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղում տեղ-տեղ մերկասառույց է

Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի բնախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նշվում է, որ միջպետական և ներպետական ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, անվտանգ երթևեկությունն անվտանգ է ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։

«Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Մառախուղ է ՀՀ Սյունիքի մարզում:

Անցանկալի դեպքերից և պատահարներից խուսափելո համար, ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտարարել են արցախյան գերատեսչությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն