Կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։

Մայր Աթոռի միաբանությունն աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով