Արցախում թունավորված անչափահասների թիվը հասել է 26-ի. հոսպիտալացվել են երկուսը |news.am|

news.am: Արցախում նախօրեին՝ դեկտեմբերի 7-ին սննդային թունավորմամբ բժշկական հաստատություններ դիմած անչափահաս քաղաքացիների թիվը հասել է 26-ի: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը:

«Գիշերվա ընթացքում եւս մի քանի քաղաքացիներ դիմեցին: Նրանց տարիքը 1.5-ից 12 տարեկան է: Քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բուժում եւ դուրս են գրվել: Հոսպիտալացվել է երկու քաղաքացի, որոնց վիճակը բավարար է»,- նշեց Օհանջանյանը:

Արթուր Օհանջանյանը նշեց, որ թունավորման պատճառը պարզելու համար նմուշառումներ են արված. «Հետազոտման փուլում ենք, այս պահին չենք կարող ասել՝ ինչից է առաջացել թունավորում»:

Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ:

ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն