Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով խորհրդակցության նիստ է հրավիրվել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գխավորությամբ քաղպաշտպանության հարցերով խորհրդակցության նիստ է հրավիրվել, քննարկվել է քաղպաշտպանության պլանը, այս մասին հայտնում է Արցախի կառավարության մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ պետնախարարը բնակչության անվտանգության տեսանկյունից հարցը առաջնային է համարել՝ ընդգծելով, որ այն նաև կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի:

«Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը», – ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն