Դրեզդենի կենտրոնում զինված տղամարդը պատանդներ է վերցրել. ոստիկանությունը կարողացել է նրան ձերբակալել |hetq.am|

hetq.am: Դրեզդենի կենտրոնում 40-ամյա զինված տղամարդը առևտրային պատկերասրահում պատանդներ է վերցրել։ Այդ մասին հայտնում է Bild-ը։ Պարբերականի տվյալներով՝ սկզբում տղամարդը փորձել է ներխուժել Radio Dresden ռադիոկայան։ Ավելի ուշ ոստիկանությունը առևտրային պատկերասրահում ձերբակալել է հարձակում իրականացրած անձին։

Զինված տղամարդը կրակել է գլխավոր մուտքի մոտ գտնվող վթարային դռան ուղղությամբ, սակայն այդպես էլ չի կարողացել ներթափանցել այնտեղ։

Ռադիոկայանի ղեկավար Տինո Ուտասին հայտնել է, որ ռադիոկայանի բոլոր աշխատակիցները գտնվում են անվտանգության մեջ։ Ռադիոկայանի պրոդյուսերները կանչել են ոստիկաններին, այն ժամանակ, երբ հարձակում գործած անձը նստել է ավտոմեքենա և ուղևորվել դեպի քաղաքի կենտրոն։

Այնուհետ տղամարդը ներխուժել է Altmarktgalerie առևտրային պատկերասրահ և թաքնվել դեղատանը։ Ոստիկանությունը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, հարձակում գործած անձը պատանդ է վերցրել դեղատանը գտնվող մարդկանց։ Ավելի ուշ, նրանք հայտարարել են, որ պատանդառված կինն ու երեխան ազատ են արձակվել, իսկ հարձակում գործած անձը ձերբակալման պահին վիրավորվել է։

Այլ մանրամասներ՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն