Բողոքի ակցիա՝ ընդդեմ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունների

Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունների։

Բողոքի ակցիան նախաձեռնել են արցախցի երիտասարդները, որոնց միացել են ՀՀ քաղաքացիները։

Նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով շարժվելու են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ հանձնելու իրենց հայտարարությունն ու կոչ-պահանջը։ Դրանից հետո շարժվելու են  ՌԴ-ի, Ֆրանսիայի, ըստ ամենայնի, նաեւ Իտալիայի, եւ վերջում՝ ԱՄՆ-ի դեսպանատուն։

Այս պահին «Ազատ Արցախ», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ադրբեջան, ագրեսոր» վանկարկումներով երթը Հյուսիային պողոտայով շարժվում է դեպի ՄԱԿ-ի գրասենյակ․ «Մեր խաղաղ երթի նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական նկատառումներով գործողություններ է սկսել, որի նպատակը այլ է՝ հայաթափել Արցախը կամ բնաջնջել, ուստի մենք պետք է համախմբվենք, ապացուցենք միջազգային հանրութանը, որ մենք պահանջելու ենք նրանցից, որ նրանք գործուն քայլեր ձեռնարկեն եւ պահանջեն Ադրբեջանից հետ մնալ իր ցեղասպան քաղաքականությունից»,- նշեց երթի անդամներից մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն