59cd815d01359c05a516ebc530858533.jpg

ՀՀ ԱԻՆ-ը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու |armenpress.am|

Արմենպրես։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Դեռ չգիտեմ, թե որքան կբարձրանան աշխատավարձերը: Հաշվարկները մենք անում ենք մի քանի տարբերակով։ Չենք կարող ասել՝ ինչ տարբերակ կաշխատի, եւ ինչ հաշվարկներ հաշվի կառնվեն»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նկատեց, որ ներկայում ԱԻՆ շարքային աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, թեպետ կառավարությունը որոշակիորեն լուծել է այդ հարցը:

«Տվել է բավականին մեծ գումար, որը պարգեւավճարների ձեւով մենք տալիս ենք, հաշվում ենք, որ դա աշխատավարձի ավելացում է, որովհետեւ դա իրենց աշխատավարձերի մոտավորապես 30 տոկոսն է»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն