03582dafb2857d67d7eb86927ad27cc2.jpg

2013-ին զինվորի մահը քննող դատավորը դուրս հրավիրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին |epress.am|

epress.am: Արման Մուրադյանի տղայի սպանության գործը քննվում է 2013 թվականից, սակայն մինչ այժմ որևէ առաջընթաց չկա։ Զինվորի մահը սպանություն է որակում հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, ով տարիներ շարունակ ապացույցներ է ներկայացնում, հնչեցնում հանցագործների անունները։

Մայիսի 6-ի նիստին Հովսեփ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում ներկայացրեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն։ Դատավորը խորհրդակցական սենյակում որոշեց, որ Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը ընդունելու հիմքեր չկան և ցիտեց բոլոր այն դեպքերը, երբ դատավորին կարող են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրեց բազմաթիվ անուններ, ովքեր խոչընդոտել են այս մահվան դեպքի բացահայտմանը, ասաց, որ հաղորդւոմ է ներկայացնում հանցագործության մասին։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ընդհատեց իրավապաշտպանին և սանկցիա կիրառեց՝ դատարանի նիստերի դահլիճից դուրս հրավիրելով։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 21-ին, 10։30-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն