azatutyun.am: «Այս հայտարարություններին մարդիկ լուրջ են վերաբերվել, որ իրոք բիզնեսը կտարանջատվի, որ իրոք երաշխիքներ կլինեն, և մենք այս օրակարգերի հետևից դուրս ենք եկել փողոց։ Ի՞նչ են նրանք ակնկալում, որ մենք դա կմոռանայի՞նք, որ մենք կտրվեինք քաղաքական կոնյուկտուրայի՞ն, որ մենք կվախենայինք` մեզ ինչ-որ մեկի հետ կապե՞ն։
Մեր կուսակցության, մեր կուսակցության անդամների գործունեությունը ուսումնասիրելով ես կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինել այն մասին, որ մենք ինչ-որ տեղից կարող ենք ուղղորդվել»,-ասաց ՔՈ ՍԴԿ-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը։