Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման գծի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով

Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: Այս մասին հայտնում են Արցախկի ՏԿԵ նախարարությունից։ 

 44֊օրյա պատերազմի արդյունքում տվյալ գծի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչնդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և,  բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր՝ ցանկացած վթար կարող է անդրադառնալ էներգամատակարարման համակարգի վրա: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության  էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների:
 Պայմանավորված գազամատակարարման դադարեցմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանից, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: Հետագայում  վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան, ինչի համար անհրաժեշտ է.

▪️ բոլորր շիկացման լամպերը փոխարինել ԼԵԴ լամպերով,
▪️ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ,
▪️ ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա,  
▪️տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն