Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից եւ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հերքում են Ադրեջանի տարածած հաղորդագրությունը.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից: