news.am: Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար աղետի։ Այս մասին իր Թվիթերում գրել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։
«Այդ միջանցքը կարեւոր երթուղի է այնքան անհրաժեշտ սննդամթերքների եւ դեղորայքի հոսքի համար, որոնք պետք է ազատ տեղափոխվեն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։