8fc7676c93f2776803eee46743dc634d.jpg

Ադրբեջանը շարունակելու է սպառազինություն գնել Բելառուսից |azatutyun.am|

azatutyun.am: Աշխատանքային այցով Բաքվում գտնվող բելառուսական ռազմական գերատեսչության պատվիրակությանը՝ պաշտպանության փոխնախարար Օլեգ Բելոկոնևի գլխավորությամբ, այսօը ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունը ամրապնդելուն ուղղված բելառուսական սպառազինության ապահովման նոր խոշոր նախագծեր:

«Վստահ ենք, որ Բելառուսը կշարունակի հետագայում էլ աջակցել Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հակամարտությունում», – հայտարարել է Սադիխովը:

Բելոկոնևը իր հերթին ընդգծել է, որ Մինսկը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունն են մեջբերում տեղական լրատվամիջոցները:

ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: Անցյալ տարի Մինսկը Ադրբեջանին է վաճառել «Полонез» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Մինսկն ու Բաքուն նաև պայմանավորվել են սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կնքել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն