Ադրբեջանական պատվիրակությունն Արցախում կրկին բանակցություններ է անցկացրել ռուս խաղաղապահների հետ |factor.am|

factor.am: Ադրբեջանական պատվիրակությունը այսօր Արցախում ռուս խաղաղապահների շտաբում կրկին բանակցություններ է անցկացրել։

Ադրբեջանական քարոզչական լրատվականների փոխանցմամբ՝ Ադրբեջանի  Էկոնոմիկայի, Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության պետական ​​գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է Իվանյան համայնքում ռուս խաղաղապահների շտաբ։

Հանդիպմանը ադրբեջանցիները կրկին խոսել են Արցախի հանքավայրերում մոնիտորինգի իրականացման մասին։ Ըստ նրանց՝ չեն ստեղծվել անհրաժեշտ պայմանններ հանքավայրերի դիտարկման համար ու չեն կատարվել առաջադրված խնդիրները։

Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն