Վաղը Արցախի կառավարության անդամները կայցելեն Մարտակերտ․ Ռուբեն Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Այս մասին նախարարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Ավելի վաղ Վարդանյանն ասել էր, որ վաղը Ստեփանակերտում հանրահավաք է սպասվում։

«Այդ հանրահավաքը պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից հետո որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին հանդիպում անցկացնենք, հնարավորություն կունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը կգնանք Մարտունի, դրա հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրահավաքը Ստեփանակերտում»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն