2e25c3843637d9cb10a628de9c568072.jpg

Անժելա Կժդրյանը նշանակվել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ

Անժելա Կժդրյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը:

Մայիսի 6-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակի պաշտոնից ազատման դիմում է գրել Լուսինե Մարգարյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. մարտի 1-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն