Կանխիկ դրամի հետ խնդիրներ ունենք, կոչ եմ անում քարտերով առևտուր անել. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ Արցախում կանխիկ դրամի հետ կապված խնդիրներ կան․

«Կանխիկ դրամի հետ կապված ունենք խնդիրներ, բոլորին կոչ եմ անում տերմինալները օգտագործել և քարտերով առևտուր անել: Բոլոր այն խանութները, առևտրի օբյեկտները, որոնք չունեն տերմինալներ, կստանան տերմինալներ»,-ասաց Վարդանյանը։

Նա նաև նշեց՝ իրավիճակը շատ անորոշ է,  և դրա համար սկսում են հանդիպումները վարչական շրջանների ակտիվ անձանց հետ՝ իրավիճակը ավելի լավ հասկանալու համար։ 
Վարդանյանը նաև պաշտոնյաների անուններ հրապարակեց, որոնք այս օրերին չեն կատարել իրենց պարտականությունները՝ նշելով, որ դա անընդունելի է։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն