hetq.am: Ադրբեջանի պետական նավթային կազմակերպությունը (SOCAR) ռումինական Romgaz S.A. ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի հունվարի 1-ից գազ կմատակարարի եվրոպական այդ երկրին։ Այդ մասին հայտարարել է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
«Պայմանագիրը նախատեսում է բնական գազի պլանային տեղափոխում Հունաստան – Բուլղարիա փոխկապակցիչով Տրանսադրիատիկ խողովակաշարի Կոմոտինի ելքի կետից (Հունաստան), որը Հարավային գազային միջանցքի հատված է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայմանագիրը, որն «ապահովում է Եվրոպայում նոր գնորդին գազի մատակարարումը, ծառայում է մատակարարումների դիվերսիֆիկացման ռազմավարական նպատակներին՝ եվրոպական երկրների հետ երկկողմ գործընկերության շրջանակներում»։ SOCAR-ը, սակայն, չի հայտնել մատակարարման ծավալների մասին։
Ավելին՝ hetq.am-ում