e7d7472dbbd8b59871c12e5f4acc71eb.jpg

Հենց նոր այցելեցի նրան, վիճակը՝ ծայրահեղ ծանր է․ Թորոսյանը՝ վնասվածք ստացած տղայի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով Աշտարակ քաղաքում տեղի ունեցեած դժբախտ պատահարի մասին։

«Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։
Հենց նոր այցելեցի նրան։ Վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Շուտով կսկսվի վիրահատությունը»,- գրել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն