Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացին 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդ է․ Արցախի ԱՆ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:

1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ 

Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները:

ՀՀ առողջապահության նախարարությունից նույնպես հայտնում են, որ Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից մեկ բուժառու է տեղափոխվել Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով