ՌԴ-ի և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ արտաքին ճնշման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Մինսկը և Մոսկվան փոխգործակցության զարգացման անհրաժեշտություն են տեսնում աննախադեպ արտաքին ճնշման ֆոնին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Ալեյնիկի և Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ օրակարգի կոնկրետ արդիական հարցեր։

«Նախարարները մանրամասն քննարկել են Արևմուտքի անօրինական պատժամիջոցների ճնշմանը հակազդելու, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցելու թեման։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը։ Նախարարները պայմանավորվել են արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստի անցկացման ժամկետի շուրջ։ Այն նախատեսված է 2023 թվականի հունվարի երկրորդ կեսին», – ասվում է հաղորդագրությունում:

Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝ 2022 թվականը նշանավորվել է Բելառուսի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձով: ,Այդ առնչությամբ ընդգծվել է ռուս-բելառուսական փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն աննախադեպ արտաքին ճնշման պայմաններում՝ ելնելով երկու երկրների քաղաքացիների բարեկեցության շահերից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երկու նախարարների հանդիպումը նախորդել է Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով