Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պատրաստ է լրացնել ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա հաճարի պակասը

Ի գիտություն Արցախի սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ, որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը:
 
Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով: Ցանկացողները կարող են դիմել Արցախի ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով։
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն