Պահանջում ենք խտրականություն չդնել ազգերի, ժողովուրդների, պետությունների միջև․ ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Այսօր հայաստանաբնակ արցախցիների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև և գրասենյակ նամակ հանձնեցին։ Նամակով նրանք պահանջում էին խտրականություն չդնել ազգերի, ժողովուրդների, պետությունների ու պետականությունների միջև, և միջազգային մեխանիզմների գործարկմամբ ապաշրջափակել ինքնորոշման իրավունք ունեցող Արցախի Հանրապետությունը։

Ցույցին մասնակցում էր նաև ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նա վստահեցրեց, որ այս ակցիաների միջոցով հնարավոր կլինի հասնել նպատակներին․«Մասնավորապես, Արցախը երբեք չի լինելու, չի եղել և չպիտի լինի Արդբեջանի մաս, բայց հստակեցնեմ, որ Ադրբեջանի քաղաքականությունը այնպիսին չէ, որ այսօր և վաղը, մյուս օրը բացի ճանապարհը ու ավարտված համարի իր գործողությունները։ Իր նպատակները շատ հեռահար են։ Նա ոչ թե ուզում է, որ  հնարավորինս շատ մարդ Արցախում ապրի, պաշտպանի իր հայրենիքը, այլ ուզում է, ահա, այդ վտանգը ստեղծելով, օր առաջ ինքնուրույն դուրս գան արցախցիները Արցախից»։

Լարիսա Ալավերդյանը կոչ արեց չտրվել Ադրբեջանի այդ անմարդկային վերաբերմունքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն