«Բացե՛ք կյանքի ճանապարհը». մշակույթի գործիչները քայլերթ իրականացրին ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց

Արդեն իններորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 

Այսօր մի խումբ մշակութային գործիչներ Ազատության հրապարակից նախաձեռնել էին քայլերթ դեպի ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատներ և ՄԱԿ հայաստանյան գրասենյակ։ 

Բողոքի ակցիայի մասնակցիների պահանջը Լաչինի միջանցքի բացումն էր։

Քայլերթի կազմակերպիչների խոսքով՝ սա ոչ քաղաքական ակցիա է, որի նպատակն է միջազգային հանրությանը և համապատասխան կառույնցերին՝ իրավիճակի մասին տեղեկացնելն է։ 

Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ երգիչ Արտեմ Վալտերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրավոր դիմումերով դիմել են դեսպանատներին։

«Կարևոր է, որ ՄԱԿ ԱԽ նիստից առաջ ընթանա մեր ակցիան, որպեսզի արցախցիները տեսնեն, որ իրենք մենակ չեն, որ միջազգային հանրությունը և համապատասխան կառույցները տեսնեն, որ մենք համաձայն չենք։ Տեսնեն, որ սա մարդասիրական բողոքի ակիցա է՝ հումանիտար աղետը կանխելու համար»,- ասաց երգիչը, նշելով, որ դեռ չունեն որոշում ակցիաների շարունակության վերաբերյալ, սակայն հույս ունեն, որ հարցը կլուծվի և նոր ակցիայի անհրաժեշտություն չի լինի։ 

«Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախը մենք ենք», «Արցախ» վանկարկումներով ակցիայի  մասնակիցները  քայլերթով հասան ՌԴ դեսպանատան մոտ։ Ապա հասան Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ ֆրանսերեն կոչեր հնչեցրին և շարժվեցին դեպի ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց։ 

Հաղորդավար Արմեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիան կօգնի այնքանով, որ արտերկրում գտնվող մարդը կտեսնի, որ Հայաստանում մարդիկ անտարբեր չեն Արցախի և Արցախի ժողովրդի խնդիրների նկատմամբ: 

Քայլերթին ներկա էր նաև Ամարասի վանահայր Տեր Սեպուհը, որի առաջնորդությամբ մասնակցիները հնչեցրին տերունական աղոթքը։ Քայլերթի կազմակերպիչները կոչ արեցին պատրաստ լինել շարունակել նմանատիպ ակցիաները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն