Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ. Սի Ծինփին |tert.am|

tert.am: Չինաստանը պատրաստ է գնալ Ռուսաստանի հետ մերձեցման՝ հանուն ավելի արդար գլոբալ կառավարման: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է kommersant.ru-ն:

«Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ՝ նոր դարաշրջանում չին-ռուսական հարաբերությունները մշտապես զարգացնելու և գլոբալ կառավարման զարգացումն ավելի արդար և ողջամիտ ուղղությամբ համատեղ խթանելու համար», – Չինաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հանդիպել է Սի Ծինփինի հետ. նրա այցի մասին նախապես չեր հայտարարվել։ Նա Չինաստանի ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով