8a3b7eefaef78f5477c50d6059856a07.jpg

Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․

«Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք։

Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան ավանգարդը, որոնց թիրախը Գագիկ Ծաուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» է: Մերօրյա ավանգարդիստներին ասեմ, որ իրենք առանձնապես կրեատիվ չեն իրենց «հակաբարգավաճական» օրակարգով, որովետև իրենցից դեռ շատ առաջ, իրենց «պերվապրախոդցիները», նույն սկավառակը քանիցս պտտեցրել են:

Ուստի, միչուրինյան տարատեսակ պատվաստումների արդյունքում քաղաքական լանդշաֆտում հայտնված տարբեր գվարդիաների այսօր չեմ պատասխանելու: Վաղը` ևս: Մյուս օրը` առավել ևս:

Բայց, մի թեզի կողքով չկարողացա անտարբեր անցնել: Պարզվում է, քաղաքական նոր լանդշաֆտի որոշ շահառուներ, իրենց ֆեյքային ավանգարդով շրջանառում են թեզեր, որ ԲՀԿ խմբակցությունը հեսա-հեսա պառակտվելու է, և մեկ էլ` ինչ-որ «մանդատաթեմա» են պտտեցնում ֆեյսբուքյան առաջնագծում:

Ուրեմն այսպես` ինչքան էլ մեզ սիրեն կամ չսիրեն, մեկ բանում, վստահ եմ, որևէ մեկը չի կասկածում, որ ԲՀԿ խմբակցությունը պառակտել հնարավոր չի: Դե, ուղղակի հնարավոր չի և վերջ: Որովհետև մեր շարքերում «դեզերտիրներ» չկան:

Մանդատների մասով. ես, իհարկե, հասկանում եմ, որ կան ու միշտ էլ կլինեն մարդիկ, ում համար պատգամավորական մանդատը տվյալ մարդու ողջ բովանդակությունն է, որովհետև հենց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է:
Ես ու իմ ընկերները սրբազան սարսուռ չունենք պատգամավորական մանդատի հանդեպ և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում: Պատգամավորի մանդատը ընդամենը գործիք է` քեզ վստահության քվե տված ժողովրդի օրակարգը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն բերելու և լուծումներ գտնելու համար: Այնպես որ, երբևէ ինչ որոշումներ էլ կայացնենք, այդ որոշումները լինելու են միասնական, լինելու է մեր բոլորի որոշումը:

Որովհետև մենք թիմ ենք ու այլ կերպ չէր էլ կարող լինել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն