Արցախի բլոկադան շարունակվում է, 264 ժամ արդեն մենք գտնվում ենք շրջափակման մեջ. Ռուբեն Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: «Արցախի բլոկադան շարունակվում է, իրավիճակը նույնն է, 264 ժամ արդեն մենք գտնվում ենք շրջափակման մեջ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ շարունակվում է նաև պետական մարմինների աշխատանքը՝ նշելով, որ հասկանում է՝ ստեղծված իրավիճակն ազդում է մարդկանց բնականոն կյանքի վրա, ստեղծվել է զայրույթ ու ագրեսիա:

Այս իրավիճակում, ըստ Վարդանյանի, կարևոր է ոչ թե առանձին-առանձին մարմինների աշխատանքը, այլ կարևոր է, որ այդ աշխատանքը չվնասի մյուսների շահերը, բոլորը գործեն միասին ու համախմբված՝ հաշվի առնելով պետության և հասարակության շահերը:

«Աշխարհի շատ ծայրերում մարդիկ բարձրաձայնում են Արցախի, Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ինչը շատ կարևոր է»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ այսուհետ ուղիղ եթեր դուրս կգա ոչ թե ամեն օր, այլ միայն երբ շատ կարևոր ասելիք կլինի: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն