ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները «մահամերձ վիճակում» են |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «մահամերձ վիճակում են»։

Մեկնաբանելով Կոնգրեսի Սենատի կողմից ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտոնի հաստատումը՝ ռուս դիվանագետը կարևորել է նոր դեսպանի կողմնորոշումն առ այն, որ «ոչ թե պետք է վատթարացնել հարաբերությունները, որոնք առանց այդ էլ գտնվում են մահամերձ վիճակում, այլ պահպանել դրանք գոնե ներկայիս մակարդակում»։

«Լավ կլինի, եթե Թրեյսին փորձի դրանք ավելի լավը դարձնել», – նշել է Դարչիևը։

Դիվանագետը նաև նշել է, որ Մոսկվային մնում է հուսալ, որ Վաշինգտոնը երկու երկրներին ուղիղ բախման չի բերի, հակառակ դեպքում դիվանագիտական հարաբերությունների խզումը կարող է իրականություն դառնալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն