ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին հաստատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
 |hetq.am|
16:18 - 22 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ Սենատը Լին Թրեյսիին հաստատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Սենատը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը։ Նրա օգտին քվեարկել է 93 սենատոր, դեմ՝ 2-ը։

Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թրեյսին ունի բավարար քաջություն «թշնամական կառավարության նկատմամբ իր պարտականությունները կատարելու և Կրեմլում Ամերիկան ներկայացնելու համար»։

Լին Թրեյսին 2019 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի վերջ զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Նա դարձել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին ամերիկուհին։ Թրեյսին ավելի վաղ աշխատել է Մոսկվայում՝ սկզբում 1980-ական թվականներին վերջին, իսկ հետո արդեն 2014-2017 թվականներին՝ որպես դեսպան Ջոն Թեֆթի տեղակալ։

Նոր պաշտնում նա կփոխարինի Ջոն Սալիվանին, որն այդ պաշտոնը թողել է սեպտեմբերի 4-ին։ Դրանից հետո գործերի ժամանակավոր հավատարմատար էր նշանակվել Էլիզաբեթ Ռուդը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել