Արցախում 11 երեխա գտնվում է  նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում․ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ 

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է  նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն