Ստեփանակերտում վառվել են տոնածառի լույսերը

Երեկ երեկոյան Ստեփանակերտում՝ Շահումյանի անվան Օղակաձև պուրակում, վառվել են տոնածառի լույսերը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ֆեյսբուքյան էջից։

«Քաղաքապետարանի նախաձեռնած արարողությունը համեմվել է համերգային համարներով ու շուրջպարով՝ մայրաքաղաքի կրթօջախների սաների կատարմամ:

Ավարտին կազմակերպվել է ֆլեշմոբ՝ «Բացե՛ք կյանքի ճանապարհը» խորագրով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացպետարանից հայտնում են նաև, որ Ստեփանակերտի սրտում հավաքված մեծերին ու փոքրերին միացել էր նաև քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն