Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, ինչից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ռուսական խաղաղապահ զորախմբի անցակետ՝ բանակցելու ռուս խաղաղապահների հետ և «ավելի հուժկու կերպով պահանջելու կատարել ստանձնած պարտավորությունները»։
Ակցիայի մասնակիցների ֆեյսբույքան ուղիղ հեռարձակումներից պարզ է դառնում, որ ակցիայի մասնակիցների ներկայացուցիչները հասել են ռուսական խաղաղապահ զորախմբի անցակետ։
Լուսանկարները՝ Վահան Սավադյանի