805becbe816b2b0f5cc7ef08bdd93264.jpg

Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ. Նախարար |aysor.am|

aysor.am: Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող սարքերը 2019 թվականի հունվարի 1-ից տրվում են բացառապես հավաստագրերի միջոցով, ինչը մեծացնում է այդ անձանց ընտրության հնարավորությունը։ Սա թույլ է տալիս մարդկանց ինքնուրույն ընտրել աջակցման միջոցները, խանութներն ու ծառայաությունները, պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Վերջերս ընդունվեց նաև բռնադատվածների վարկային պարտավորությունները որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին կառավարության որոշումը, որի արդյունքում 303 բռնադատված անձնաց և նրանց ժառանգներին ներվեցին մոտ 1 մլրդ 300 մլն դրամի վարկեր, տույժ-տուգանքներ։ Բացի այդ՝ 2019 թվականից հաշմանդամություն ունեցող անձնաց, երեխաներին, տարեցներին տրամադրվող ծառայությունները բացառապես պատվիրակվեցին մրցութային կարգով ՀԿ-ներին», – ասաց Բաթոյանը։

Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ։ Ստեղծվել է նաև ժողովրդագրության բարելավման հանձնաժողով, որը պետք է աշխատի ժողովրդագրական իրավիճակի բարելավան ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն